ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ<br /> ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ
ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 11-09-2007 14:40:00   |   |  Միջազգային
ԱՇԿԵԼՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինցի գրոհայինները Գազայի հատուածից սեպտեմբերի 11-ին հրթիռակոծել են Իսրայելի տարածքում գտնուող ռազմավարժական բազան, ինչի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ են ստացել 6 տասնեակից աւելի իսրայելցի զինվորներ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ըստ տեղեկութիւնների, Իսրայելի հարաւում` Աշկելոն քաղաքից ոչ հեռու գտնուող ռազմաբազայի վրայ նետուել են «Քասամ» տիպի 2 հրթիռներ: Հրթիռակոծութեան պատասխանատւութիւնը ստանձնել է պաղեստինեան «Ազգային դիմադրութեան կոմիտէ» խմբաւորման ռազմական թեւը` «Սալահ ադ Դինի բրիգադ»-ը:
  -   Միջազգային