ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին եւ 12-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը «Եւրօ-2008»-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով պէտք է մրցեր Ադրբեջանի թիմի հետ: Սակայն, ինչպէս յայտնի է, ՈՒԵՖԱ-ն այս հանդիպումները չեղեալ է յայտարարել: Փոխարենը Հայաստանի հաւաքականը սեպտեմբերի 8-ին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսում, իսկ սեպտեմբերի 12-ին` Մալթայում` այդ երկրների հաւաքականների հետ: Նշենք, որ Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Յան Պորտերֆիլդը ներկայ չի վտնվի այդ հանդիպումներին: Վերջինս Շոտլանդիայում բուժման կուրս է անցնում: Նրան կը փոխարինեն օգնականները` անգլիացի Թոմ Ջոնսը եւ երեւանցի Վարդան Մինասեանը:
  -   Սպորտ