ԱՐԹՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ. «ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՍԵԼ ԲԱՆԱՒՈՐ,<br /> ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՄ ԳՐԱՒՈՐ»<br />


ԱՐԹՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ. «ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՍԵԼ ԲԱՆԱՒՈՐ,
ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՄ ԳՐԱՒՈՐ»

  • 07-09-2007 17:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոյս է տեսել «Armenian Navy Banb» երգչախմբի հիմնադիր Արթո Թունչբոյաջյանի «200 խօսք, 200 միլիոն իմաստ (Դրսից ներսդ նայիր)» առաջին գրքոյկը: Ինչպէս սեպտեմբերի 7-ի շնորհանդէսի ժամանակ նշեց հեղինակը, գրքոյկի հրատարակման նպատակն է ընթերցողին ներկայցնել իր մտորումներն ու խոհերը մարդու եւ մարդկութեան, բնութեան, կեանքի, սիրոյ մասին: «Այն, ինչ չեմ կարողանում ասել բանաւոր, փոխանցում եմ գրաւոր»,- ասաց Ա.Թունչբոյաջյանը: Նա յայտնեց, որ շուտով կհրատարակուեն գրքոյկի ռուսերէն եւ անգլերէն թարգմանությունները: Ա.Թունչբոյաջյանը յայտնեց նաեւ, որ վերջերս է վերադաձել Ստամբուլից, որտեղ հայ եւ թուրք երաժիշտներից կազմաւորուած «Յաշ-Ար» երգչախումբը մասնակցել է «Ռոք խաղաղութեան համար» ամենամեայ փառատօնին: Փառատոնի ընթացքում խումբը հանդէս է եկել մէկժամեայ համերգով` ներկայացնելով Հրանտ Դինքի յիշատակին նուիրուած ձայանասկավառակի գործերը: Ա.Թունչբոյաջյանը նշեց նաեւ, որ «Armenian Navy Banb»-ը 2008թ.-ին համերգներով հանդէս կգայ Թուրքիայում: Արդէն աւարտուել են խմբի երկրորդ տեսահոլովակի պատրաստման աշխատանքները: Իսկ ներկայումս աշխատանքներ են տարւում երկու նոր ձայնասկավառակների թողարկման վրայ:
  -   Մշակոյթ