ԱՐԹՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ. «ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՍԵԼ ԲԱՆԱՎՈՐ,<br /> ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՄ ԳՐԱՎՈՐ»<br />


ԱՐԹՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ. «ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՍԵԼ ԲԱՆԱՎՈՐ,
ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՄ ԳՐԱՎՈՐ»

  • 07-09-2007 17:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լույս է տեսել «Armenian Navy Banb» երգչախմբի հիմնադիր Արթո Թունչբոյաջյանի «200 խոսք, 200 միլիոն իմաստ (Դրսից ներսդ նայիր)» առաջին գրքույկը: Ինչպես սեպտեմբերի 7-ի շնորհանդեսի ժամանակ նշեց հեղինակը, գրքույկի հրատարակման նպատակն է ընթերցողին ներկայցնել իր մտորումներն ու խոհերը մարդու եւ մարդկության, բնության, կյանքի, սիրո մասին: «Այն, ինչ չեմ կարողանում ասել բանավոր, փոխանցում եմ գրավոր»,- ասաց Ա.Թունչբոյաջյանը: Նա հայտնեց, որ շուտով կհրատարակվեն գրքույկի ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունները: Ա.Թունչբոյաջյանը հայտնեց նաեւ, որ վերջերս է վերադաձել Ստամբուլից, որտեղ հայ եւ թուրք երաժիշտներից կազմավորված «Յաշ-Ար» երգչախումբը մասնակցել է «Ռոք խաղաղության համար» ամենամյա փառատոնին: Փառատոնի ընթացքում խումբը հանդես է եկել մեկժամյա համերգով` ներկայացնելով Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ձայանասկավառակի գործերը: Ա.Թունչբոյաջյանը նշեց նաեւ, որ «Armenian Navy Banb»-ը 2008թ.-ին համերգներով հանդես կգա Թուրքիայում: Արդեն ավարտվել են խմբի երկրորդ տեսահոլովակի պատրաստման աշխատանքները: Իսկ ներկայումս աշխատանքներ են տարվում երկու նոր ձայնասկավառակների թողարկման վրա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play