ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԵՌԵՒՍ ԲԱՐՁՐ<br /> ՉԷ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԿԲ-Ի ՊԱՇՏՕՆԵԱՆ<br />


ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԵՌԵՒՍ ԲԱՐՁՐ
ՉԷ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԿԲ-Ի ՊԱՇՏՕՆԵԱՆ

  • 06-09-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայ մի քանի տարիների ընթացքում ՀՀ բանկային համակարգում մրցակցութեան որոշիչ գործօններ են լինելու բանկերի կողմից վարկաւորման համար արտաքին ֆինանսական ռեսուրսների եւ բնակչութեան մօտ առկայ խնայողութիւնների ներգրաւման հնարաւորութիւնները, բանկային առաջաւոր տեխնոլոգիաների կիրառումը: Այս մասին սեպտեմբերի 6-ի ասուլիսում յայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականութեան եւ վերլուծութիւնների վարչութեան պետ Դավիթ Սարգսեանը: Նա նշեց, որ ՀՀ ԿԲ-ի գնահատականների համաձայն, ՀՀ բանկային համակարգում մրցակցութեան մակարդակը դեռեւս բարձր չէ: Ըստ Դ.Սարգսեյանի, այն բանկերը, որոնք կկարողանան միջազգային շուկաներում աւելի հեշտ հայթայթել մեծ ծաւալով ֆինանսական ռեսուրսներ, առաւել շահեկան դիրքում կյայտնուեն, քան այն բանկերը, որոնք նման հնարաւորութիւն չեն ունենայ կամ կհայթայթեն աւելի փոքր ծաւալներով ռեսուրսներ: ՀՀ ԿԲ-ի պաշտօնեան յաւելեց, որ ՀՀ աճող տնտեսութեան վարկաւորման մեծացող պահանջարկը բաւարարուելու է ոչ միայն արտաքին ֆինանսական ռեսուրսների, այլեւ բանկային համակարգից դուրս գտնուող խնայողութիւնների հաշուին: Դրանց ծաւալը, ՀՀ ԿԲ-ի գնահատականներով, կազմում է 0,8-1 մլրդ դոլար: Ըստ նրա, Հայաստանի բանկային ծառայութիւնների շուկայում հայկական կապիտալով աշխատող բանկերի նկատմամբ մրցակցային մեծ առաւելութիւններ կունենան այդ շուկայ մտնող արտերկրի խոշոր բանկերը, որոնք կիրառում են առաջաւոր տեխնոլոգիաներ, «յաճախորդների հետ աշխատանքի տասնամյակներով ստուգուած մեթոդներ»: Դ.Սարգսեանը կանխատեսեց, որ հայկական այն բանկերը, որոնք չեն կարողանալու հարմարուել փոփոխվող միջավայրին, անխուսափելիօրէն կվաճառուեն այլ աւելի խոշոր բանկերի: «Խնդիրն այն է, թէ գործընթացը տեղի կունենայ երկու թէ հինգ տարուայ ընթացքում: Այն շատ աւելի արագ է լինելու, քան մենք` շատ-շատերս կանխատեսում ենք:
  -   Տնտեսութիւն