ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ՍԱՍՏԻԿ ՇՈԳԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է 25 ՄԱՐԴ<br />


ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ՍԱՍՏԻԿ ՇՈԳԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է 25 ՄԱՐԴ

  • 06-09-2007 13:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին 8 օրերի ընթացքում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գրանցուած սաստիկ շոգերի հետեւանքով մահացել է 25 մարդ: Այս մասին հաղորդում են ամերիկեան աղբիւրները: Ըստ տեղեկութիւնների, միայն Լոս Անջելեսում գրանցուել է մահացութեան 15 դէպք: Նահանգի հարաւային մասի անապատային շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի: Օդորակիչների համատարած օգտագործման պատճառով անջատուել են մի քանի ենթակայաններ, ինչի հետեւանքով տասնեակ հազարաւոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ակնկալւում է, որ մօտակայ օրերին Կալիֆորնիայում օդի ջերմաստիճանը կնուազի 5-7 աստիճանով:
  -   Միջազգային