ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ Ի ԿԱՏԱՐ ԿԱԾՈՒԻ 30 ՕՐՈՒԱՅ<br /> ԸՆԹԱՑՔՈՒՄ<br />


ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ Ի ԿԱՏԱՐ ԿԱԾՈՒԻ 30 ՕՐՈՒԱՅ
ԸՆԹԱՑՔՈՒՄ

  • 04-09-2007 18:40:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի գերագոյն դատարանը հաստատել է երկրի նախկին առաջնորդներից Ալի Հասան ալ Մաջիդի, Սուլթան Հաշիմ Ահմեդի եւ Հուսէյն Ռաշիդ ալ Թիկրիտի մահուան դատավճիռը, որն ի կատար կածուի 30 օրուայ ընթացքում: Այս մասին յայտարարել է Գերագոյն դատարանի նախագահ Արիֆ Շահինը: Յիշեցնենք, որ յունիսին Իրաքի գերագոյն քրէական տրիբունալը մահապատժի էր դատապարտել երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի ազգականին` Ալի Հասան ալ Մաջիդին: Նա մեղաւոր էր ճանաչուել 1980-ական թթ. «Ալ Անֆալ» գործողութիւնը գլխաւորելու համար: Դատարանը ապացուցուած էր համարել այն փաստը, որ Մաջիդը 1988թ. քիմիական զէնք էր օգտագործել Իրանի սահմանի մօտ գտնուող Հալաբջա քաղաքի բնակիչների դէմ, ինչի հետեւանքով զոհուել էր 5 հազար խաղաղ քուրդ: Նշենք, որ հենց Հալաբջայի դէպքերից յետոյ նա ստացել էր «քիմիական Ալի» մականունը: Մահապատժի էին դատապարտուել նաեւ քրդերի ցեղասպանութիւն կազմակերպելու մէջ մեղադրւող Իրաքի նախկին պաշտպանութեան նախարար Սուլթան Հաշիմ Ահմեդը եւ Իրաքի ռազմական գործողութիւնների հրամանատարի նախկին տեղակալ Հուսէյն Ռաշիդ ալ Թիկրիտին:
  -   Միջազգային