ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ Ի ԿԱՏԱՐ ԿԱԾՎԻ 30 ՕՐՎԱ<br /> ԸՆԹԱՑՔՈՒՄ<br />


ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ Ի ԿԱՏԱՐ ԿԱԾՎԻ 30 ՕՐՎԱ
ԸՆԹԱՑՔՈՒՄ

  • 04-09-2007 18:40:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի գերագույն դատարանը հաստատել է երկրի նախկին առաջնորդներից Ալի Հասան ալ Մաջիդի, Սուլթան Հաշիմ Ահմեդի եւ Հուսեյն Ռաշիդ ալ Թիկրիտի մահվան դատավճիռը, որն ի կատար կածվի 30 օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Արիֆ Շահինը: Հիշեցնենք, որ հունիսին Իրաքի գերագույն քրեական տրիբունալը մահապատժի էր դատապարտել երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի ազգականին` Ալի Հասան ալ Մաջիդին: Նա մեղավոր էր ճանաչվել 1980-ական թթ. «Ալ Անֆալ» գործողությունը գլխավորելու համար: Դատարանը ապացուցված էր համարել այն փաստը, որ Մաջիդը 1988թ. քիմիական զենք էր օգտագործել Իրանի սահմանի մոտ գտնվող Հալաբջա քաղաքի բնակիչների դեմ, ինչի հետեւանքով զոհվել էր 5 հազար խաղաղ քուրդ: Նշենք, որ հենց Հալաբջայի դեպքերից հետո նա ստացել էր «քիմիական Ալի» մականունը: Մահապատժի էին դատապարտվել նաեւ քրդերի ցեղասպանություն կազմակերպելու մեջ մեղադրվող Իրաքի նախկին պաշտպանության նախարար Սուլթան Հաշիմ Ահմեդը եւ Իրաքի ռազմական գործողությունների հրամանատարի նախկին տեղակալ Հուսեյն Ռաշիդ ալ Թիկրիտին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play