«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՒՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ<br /> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒԻ ՏԱՒՈՒՇԻ ԽԱՇԹԱՌԱԿ ԳԻՒՂԻ<br /> ԴՊՐՈՑԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՒՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒԻ ՏԱՒՈՒՇԻ ԽԱՇԹԱՌԱԿ ԳԻՒՂԻ
ԴՊՐՈՑԸ

  • 04-09-2007 18:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը Գերմանիայի հայ գործարարների միութեան հետ համատեղ կհոգա Տաւուշի մարզի Խաշթառակ գիւղի դպրոցի վերակառուցման եւ ամբողջական կահաւորման ծախսերը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, աշխատանքներն իրականացւում են հիմնադրամի Գիւղական զարգացման ծրագրի շրջանակներում: Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը այս ծրագրին աջակցելու համար դրամահավաքության մի շարք միջոցառումներ է կազմակերպել: Նշուեց, որ հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմինը նույնպես կմասնակցի ծրագրին` ֆինանսավորելով դպրոցի գազիֆիկացումը եւ ջեռուցման նոր համակարգի տեղադրումը: Խաշթառակի դպրոցը կառուցուել է 1973թ.-ին եւ երբեք հիմնովին չի նորոգուել: Ներկայումս դպրոց յաճախում է 251 աշակերտ: Վերակառուցումից յետոյ այն կարող է ընդունել մինչեւ 600 աշակերտի ոչ միայն Խաշթառակից, այլեւ հարեւան գիւղերից:
  -   Հասարակութիւն