ԹԱԼԻԲՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԿՈՐԵԱՑԻ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ<br />


ԹԱԼԻԲՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԿՈՐԵԱՑԻ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ

  • 28-08-2007 17:30:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժումը պատրաստ է ազատ արձակել 19 հարավկորեացի պատանդներին, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը վկայակոչելով գրոհայինների ներկայացուցչին: Ըստ նրա, թալիբների եւ Սեուլի պաշտօնական ներկայացուցիչների միջեւ բանակցութիւնների վերջին փուլի ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել պատանդների կեանքի դիմաց Աֆղանստանից Հարաւային Կորեայի զորակազմի դուրսբերման մասին: «Թալիբանի» պաշտօնական ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին հաստատել է, որ բանակցութիւնները եղել են յաջող, սակայն, թէ ինչով են դրանք աւարտուել, թալիբը հրաժարուել է պատմել: Այդուհանդերձ, Հարաւային Կորեայի նախագահի գրասենեակում յայտարարել են, որ գրոհայինները իրոք համաձայնել են բաց թողնել 19 պատանդներին: Յիշեցնենք, որ յուլիսի 19-ին թալիբները գրաւել էին կորեացի 23 միսիոներների աւտոբուսը: Նրանց ազատելու համար գրոհայինները պահանջում էին Աֆղաստանից դուրս բերել Հարաւային Կորեայի զինվորներին, ինչպէս նաեւ բանտերից ազատել իրենց կողմնակիցներին:
  -   Միջազգային