ԱՄՆ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ<br /> ՆԵՐԱՌԵԼ ԻՐԱՆԻ ԷԼԻՏԱՐ ԶՈՐՔԵՐԸ<br />


ԱՄՆ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ՆԵՐԱՌԵԼ ԻՐԱՆԻ ԷԼԻՏԱՐ ԶՈՐՔԵՐԸ

  • 15-08-2007 20:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն որոշել է ահաբեկչական կազմակերպութիւնների ցանկում ընդգրկել Իրանի էլիտար զորքերը` 125-հազարանոց Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Այս մասին հաղորդում է «Washington Post»-ը: ԱՄՆ-ի վարչակազմի այս որոշումը կապուած է Իրաքի եւ Աֆղանստանի գործերին ԻՀՊԿ-ի յարաճուն միջամտութեան, ինչպէս նաեւ այն աջակցութեան հետ, որը ցուցաբերում է 125-հազարանոց էլիտար կորպուսը ծայրայեղականներին ողջ Մերձաւոր Արեւելքում: Այդպիսով ԻՀՊԿ-ն կդառնայ առաջին պետական ռազմական ստորաբաժանումը, որը կը ներառուի ահաբեկչական կազմակերպութիւնների ամերիկեան ցուցակում: Սա բացառիկ դէպք է, քանի որ իրանական կորպուսը ներկայացնում է կառավարական ուժերը` ի տարբերութիւն սովորական ահաբեկչական խմբաւորումների, որոնք գործում են ինքնուրոյն: WP-ը, վկայակոչելով իր աղբիւրները, գրում է, որ Սպիտակ տան այս որոշումը թոյլ կտայ արգելափակելու բոլոր «Իսլամական յեղափոխութեան պահապանների» հաշվեհամարները ԱՄՆ-ի տարածքում: Եվ քանի որ հենց նրանք են գործնականում վերահսկում Իրանի տնտեսութեան բոլոր ճիւղերը, սպառնալիքի տակ կյայտնուի աշխարհի ցանկացած ձեռնարկութիւն, որը որեւէ գործնական շահ ունի Իրանում:
  -   Միջազգային