ՇՈՒՐՋ 1000-ՈՎ ԱՒԵԼԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ<br /> ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ<br /> ՏԵՂԵՐԻ ԹԻՒԸ<br />


ՇՈՒՐՋ 1000-ՈՎ ԱՒԵԼԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ՏԵՂԵՐԻ ԹԻՒԸ

  • 10-08-2007 14:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոցիալապէս անապահով ընտանիքների երեխաներին միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական կրթութիւն ստանալու հնարաւորութիւն ընձեռելու նպատակով այս տարի ընդհանուր առմամբ շուրջ 1000-ով աւելացուել է անվճար ուսուցման տեղերի թիւը. այն միջին եւ նախնական մասնագիտական ուսհաստատություններում կազմել է, համապատասխանաբար, 2568 եւ 2565: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Միջին եւ նախնական մասնագիտական կրթութեան բաժնի պետ Սամուէլ Պիպոյանը: Նա նշեց, որ տարէցտարի նուազում են միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատութիւնների դիմորդների թիւը. նախորդ 7 տարիների ընթացքում այն շուրջ 3000-ով նուազել է եւ 2006թ.-ին կազմել 7000: Ըստ նրա, այս տարի յատկապէս նուազել է երաշտական եւ արուեստի ուսումնական հաստատություւնների դիմորդների թիւը: Կան նաեւ հաստատութիւններ, որտեղ մինչ օրս անվճար տեղերը մնացել են թափուր: Ըստ Ս.Պիպոյանի, դիմորդները շատ են բժշկական, տնտեսագիտական, հաշուապահական գործ մասնագիտութիւնների գծով: Հայաստանում ներկայումս գործում են միջին պետական 80, ոչ պետական 25 եւ նախնական մասնագիտական պետական 27 ուսումնական հաստատութիւններ: Այդ հաստատութիւններում յուլիսի կէսերից սկսուած ընդունելութեան քննությունները կշարունակուեն մինչեւ օգոստոսի վերջ:
  -   Հասարակութիւն