ՇՈՒՐՋ 1000-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ<br /> ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ<br /> ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ<br />


ՇՈՒՐՋ 1000-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

  • 10-08-2007 14:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով այս տարի ընդհանուր առմամբ շուրջ 1000-ով ավելացվել է անվճար ուսուցման տեղերի թիվը. այն միջին եւ նախնական մասնագիտական ուսհաստատություններում կազմել է, համապատասխանաբար, 2568 եւ 2565: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Միջին եւ նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանը: Նա նշեց, որ տարեցտարի նվազում են միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը. նախորդ 7 տարիների ընթացքում այն շուրջ 3000-ով նվազել է եւ 2006թ.-ին կազմել 7000: Ըստ նրա, այս տարի հատկապես նվազել է երաշտական եւ արվեստի ուսումնական հաստատություւնների դիմորդների թիվը: Կան նաեւ հաստատություններ, որտեղ մինչ օրս անվճար տեղերը մնացել են թափուր: Ըստ Ս.Պիպոյանի, դիմորդները շատ են բժշկական, տնտեսագիտական, հաշվապահական գործ մասնագիտությունների գծով: Հայաստանում ներկայումս գործում են միջին պետական 80, ոչ պետական 25 եւ նախնական մասնագիտական պետական 27 ուսումնական հաստատություններ: Այդ հաստատություններում հուլիսի կեսերից սկսված ընդունելության քննությունները կշարունակվեն մինչեւ օգոստոսի վերջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play