ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԵՎԻՍԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԵՎՐՈԱՖՐԻԿՅԱՆ<br /> ԳՕՏՈՒ 4-ՐԴ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԵՎԻՍԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԵՎՐՈԱՖՐԻԿՅԱՆ
ԳՕՏՈՒ 4-ՐԴ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 08-08-2007 16:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-ին Երեւանում մեկնարկեց Դեվիսի գաւաթի խաղարկութեան եվրոաֆրիկյան գօտու 4-րդ խմբի մրցաշարը: Նոյն օրը Հայաստանի հաւաքականը հանդիպեց Ռուանդայի թենիսիստների հետ: Մենախաղերում Յարութիւն Սոֆեանը յաղթեց Էրիկ Հագենիմանին (6:0, 6:3), իսկ Հայկ Զոհրանյանը պարտուեց Ջին Կլաուդե Գասիկուին (3:6, 2:6): Զուգախաղերում յաղթեց Սոֆյան-Զոհրանյան երկյակը: Մոնտենեգրոյի հաւաքականը առաւելութեան հասաւ Բոտսվանայի թիմի նկատմամբ` մենախաղերում եւ զուգախաղերում: Օգոստոսի 9-ին Հայաստանի հաւաքականի մրցակիցը կլինի Անդորայի թիմը:
  -   Սպորտ