ԻՐԱՆՆ ՍԿՍԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐԾԱՆԻՉԻ<br /> ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ<br />


ԻՐԱՆՆ ՍԿՍԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐԾԱՆԻՉԻ
ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ

  • 07-08-2007 17:42:00   |   |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը յայտարարել է նոր նմուշի «Ազարակշ» («Կայծակ») հայրենական կործանիչի սերիական արտադրութիւնն սկսելու մասին: Սա իրանցի ինժեներների ստեղծած արդէն երկրորդ մարտական ինքնաթիռն է, որը կհամալրի Իսլամական հանրապետութեան բանակի սպառազինությունը: Աւելի վաղ հաջողութեամբ փորձարկվել էր «Սաեգե» («Որոտ») կործանիչ-ռմբակոծիչը: Իրանակա IRNA գործակալութիւնը խօստովանում է, որ «Սաեգեն» եւ «Ազարակշը» ամերիկեան F-5 եւ F-18 կործանիչների անալոգներն են: Սակայն միաժամանակ ընդգծւում է, որ այս մարտական մեքենաները վերամշակվել եւ ստեղծուել են Իրանում: Օգոստոսի 6-ին Իրանի պետական հեռուստատեսութեամբ, վկայակոչելով պաշտպանութեան նախարարին, յայտարարուել է «Սաեգե» եւ «Ազարակշ» ինքնաթիռների սերիական արտադրութիւնն սկսելու մասին: Թեհրանում պնդում են, որ Իրանը ոչ միայն լրիւ անկախ է զէնքի արտասահմանեան մատակարարներից, այլեւ սեփական արտադրութեան սպառազինութիւն է մատակարարում աշխարհի համարեայ 60 երկրների` տարեկան աւելի քան 100 միլիոն դոլար գումարի չափով:
  -   Միջազգային