ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՉԻ<br /> ԿԱՐՈՂ ՆԱԽԱԴԷՊ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՉԻ
ԿԱՐՈՂ ՆԱԽԱԴԷՊ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 02-08-2007 18:20:00   | Հայաստան  |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական միութեան արտաքին կապերի գերագոյն յանձնակատար Խավիեր Սոլանան համարում է, որ անկախութեան կարգավիճակի շնորհումը Կոսովոյին չի կարող նախադէպ դառնալ աշխարհի տարբեր երկրների անջատողական ռեժիմների համար: «Կոսովեան հարցը այնպիսի հարց է, որը չի կարող համեմատվել որեւէ այլ տարածաշրջանի իրադրութեան հետ»,- յայտարարել է Սոլանան «Թրենդին» տուած բացառիկ հարցազրոյցում: Սոլանան ափսոսանք է արտայայտել այն առնչութեամբ, որ Կոսովոյի խնդրին վերաբերող խաղաղ համաձայնութիւն այդպէս էլ ձեռք չբերուեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի շրջանակում: «Կարծում եմ, իրավիճակից լաւագոյն ելքը այժմ կլինի եւս մի շանս ընձեռել բանակցութիւններին: Դա սկզբունքօրէն հենց այն է, ինչին հանգել են ԵՄ նախարարները յուլիսի 23-ի հանդիպմանը»,- ասել է հանձնակատարը: Այդուամենայնիւ, նա նշել է, որ այդ բանակցութիւնները չեն կարող անվերջ շարունակուել, եւ պէտք է եզրափակվեն 120 օրուայ սահմաններում: «Ես դիմում եմ Բելգրադին եւ Պրիշտինային ակտիւօրէն եւ կառուցողականորեն բանակցութիւնների եզրափակիչ շրջափուլում ներգրաւուելու խնդրանքով: ԵՄ-ն ուզում է այդ գործընթացը առաջ մղել եւ տեւական լուծում գտնել Կոսովոյի կարգավիճակի հարցին: Մենք շեշտը դնում ենք այդ հարցում կարծիքների ընդհանրության վրայ` եւրոպական շահերի պաշտպանութեան, ինչպէս նաեւ Բալկաններում եւրոպական ապագայի կայունութեան եւ բարգաւաճման համար»,- ընդգծել է Սոլանան:
  -   Միջազգային