ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՈՒԵԼ ԻՐԱՔԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՍՈՒՆՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՈՒԵԼ ԻՐԱՔԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՍՈՒՆՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

  • 01-08-2007 20:05:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի կոալիցոն կառավարութեան 6 սուննի նախարարները յայտարարել են կառավարութեան կազմից վերջնականապէս դուրս գալու մասին: Սուննի նախարարները նշել են, թէ իրենց հրաժարականի պատճառը Նուրի ալ Մալիքի կառավարութեան կազմում շիա մահմեդականների գերակշռությունն է, եւ որ կառավարութիւնը բաւական միջոցներ չի ձեռնարկում շիա գրոհայինների դէմ պայքարում, ինչպէս նաեւ այդ հարցում չի խորհրդակցում սուննի նախարարների հետ: Ըստ տեղեկութիւնների, իր պաշտօնից չի պատրաստւում հրաժարուել Իրաքի փոխնախագահներից սուննի մահմեդական Թարեք Հաշիմին: Իրաքեան խորհրդարանում կշարունակեն աշխատել նաեւ 44 սուննի պատգամաւորները:
  -   Միջազգային