ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ ԻՐԱՔՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՆՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ ԻՐԱՔՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՆՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

  • 01-08-2007 20:05:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի կոալիցոն կառավարության 6 սուննի նախարարները հայտարարել են կառավարության կազմից վերջնականապես դուրս գալու մասին: Սուննի նախարարները նշել են, թե իրենց հրաժարականի պատճառը Նուրի ալ Մալիքի կառավարության կազմում շիա մահմեդականների գերակշռությունն է, եւ որ կառավարությունը բավական միջոցներ չի ձեռնարկում շիա գրոհայինների դեմ պայքարում, ինչպես նաեւ այդ հարցում չի խորհրդակցում սուննի նախարարների հետ: Ըստ տեղեկությունների, իր պաշտոնից չի պատրաստվում հրաժարվել Իրաքի փոխնախագահներից սուննի մահմեդական Թարեք Հաշիմին: Իրաքյան խորհրդարանում կշարունակեն աշխատել նաեւ 44 սուննի պատգամավորները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play