ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԱՆ, ՈՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ՄԱՐԶԱՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ
30-07-2007 19:10:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 30-ին
համահայկական 4-րդ խաղերի կազմկոմիտեն` ՀՀ սպորտի եւ
երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանի գլխաւորութեամբ
այցելեց վերանորոգվող մարզաբազաներ` «Դինամո», ՖԻՄԱ, «Հրազդան»
մարզադահլիճ, որտեղ վերջին շինաշխատանքներն են կատարւում:
Շինարարները խոստացան, որ բոլոր մարզահանգրուանները կազմ պատրաստ
վիճակով կդիմաւորեն համահայկական 4-րդ խաղերի մասնակիցներին: