ԻՐԱՆԻ ԵՎ ՄԱԳԱՏԷ-Ի ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՈՒԵՆ<br /> ՅՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ<br />


ԻՐԱՆԻ ԵՎ ՄԱԳԱՏԷ-Ի ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՈՒԵՆ
ՅՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

  • 16-07-2007 16:30:00   |   |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) միջեւ իրանական միջուկային խնդրին նուիրուած բանակցութիւնների հերթական փուլը կկայանայ յուլիսի 25-26-ին Վիեննայում, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգարա Սոլթանիեին: Աւելի վաղ` յուլիսի 13-ին Իրանի իշխանութիւնները յայտարարել էին երկրի միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցելութեան արգելքը վերացնելու մասին: Այդ մասին համաձայնութիւն էր ձեռք բերուել Թեհրանում գործակալութեան պատուիրակութեան անցած շաբաթ կայացած այցի ժամանակ: Մասնաւորապէս, կողմերը պայմանաւորուել են, որ յուլիսի վերջին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Արաք քաղաքում գտնուող ծանր ջրով աշխատող հետազոտական միջուկային ռեակտոր: Բանակցութիւնների ժամանակ իրանական կողմը նաեւ հավաստել է իր պատրաստակամութիւնը պատասխանելու ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հարցերին այն աշխատանքների վերաբերեալ, որ կատարւում են այդ օբյեկտներում:
  -   Միջազգային