ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ<br /> ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

  • 13-07-2007 16:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում օգոստոսի 20-25-ը առաջին անգամ կանցկացուի Եւրոպական աստղագիտական ընկերութեան համագումարը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց համագումարի կազմկոմիտէի նախագահ Արեգ Միքայելեանը, համագումարին կմասնակցեն Եւրոպայի տարբեր երկրների, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Կանադայի, Հնդկաստանի եւ Իրանի 300-ից աւելի աստղագէտներ: Նշուեց նաեւ, որ համագումարին կմասնակցի Եւրոպական աստղագիտական ընկերութեան նախագահ Յոհախիմ Կրաուտերը: Ըստ Ա.Միքայելեանի, համագումարի շրջանակներում կքննարկուեն արտարեգակնային մոլորակներից մինչեւ տիեզերաբանությանը, հնագոյն աստղագիտությանը, աստղաֆիզիկային վերաբերող հարցեր: «Սա մեծ իրադարձութիւն է մեզ համար: Թէեւ հայ աստղագէտները մեծ ներդրում ունեն համաշխարհային աստղագիտութեան մէջ, այդուհանդերձ ամէն տարի աշխարհի տարբեր երկրներում կազմակերպւող աստղագիտական համագումարները հնարաւորութիւն են տալիս հայերիս եւս մէկ անգամ դուրս գալ միջազգային ասպարէզ եւ այդ ձեւով ճանաչելի դառնալ աշխարհում»,- նշեց Ա.Միքայելեանը:
  -   Հասարակութիւն