ԿՈՆԳՐԵՍԸ ՔՈՒԷԱՐԿԵԼ Է ԻՐԱՔԻՑ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ<br /> ՕԳՏԻՆ<br />


ԿՈՆԳՐԵՍԸ ՔՈՒԷԱՐԿԵԼ Է ԻՐԱՔԻՑ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ
ՕԳՏԻՆ

  • 13-07-2007 14:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կոնգրեսը քուէարկել է Իրաքից ամերիկեան զօրքերի մինչեւ 2008թ. ապրիլի 1-ը դուրս բերելու օգտին: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Այս օրինագծի համար կողմ է քուէարկել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 223 անդամ, որտեղ մեծամասնութիւն են կազմում Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչները: Դէմ է քուէարկել Պալատի 201 անդամ: Օրինագծի համաձայն, ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարը պարտաւոր է օրինագծի ընդունումից 120 օր յետոյ Իրաքում սկսել ամերիկեան զինուած ուժերի թուի կրճատման գործընթացը, ինչն իր աւարտին պէտք է հասցուի ոչ ուշ, քան մինչեւ 2008թ. ապրիլի 1-ը: Այս օրինագծի քննարկումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տանը մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է, թէ պատրաստ է վետօ դնել Կոնգրեսի` Իրաքից ամերիկեան զօրքերի դուրսբերմանը վերաբերող բոլոր օրինագծերի վրայ. «Անպայման կօգտագործեմ իմ վետոյի իրաւունքը: Ես չեմ գտնում, որ Կոնգրեսը պէտք է ղեկավարի պատերազմը: Իմ կարծիքով նրա գործը մեր զօրքերի ֆինանսավորումն է»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
  -   Միջազգային