ԿՈՆԳՐԵՍԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԻՐԱՔԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ<br /> ՕԳՏԻՆ<br />


ԿՈՆԳՐԵՍԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԻՐԱՔԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ
ՕԳՏԻՆ

  • 13-07-2007 14:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է Իրաքից ամերիկյան զորքերի մինչեւ 2008թ. ապրիլի 1-ը դուրս բերելու օգտին: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Այս օրինագծի համար կողմ է քվեարկել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 223 անդամ, որտեղ մեծամասնություն են կազմում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Դեմ է քվեարկել Պալատի 201 անդամ: Օրինագծի համաձայն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պարտավոր է օրինագծի ընդունումից 120 օր հետո Իրաքում սկսել ամերիկյան զինված ուժերի թվի կրճատման գործընթացը, ինչն իր ավարտին պետք է հասցվի ոչ ուշ, քան մինչեւ 2008թ. ապրիլի 1-ը: Այս օրինագծի քննարկումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է վետո դնել Կոնգրեսի` Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը վերաբերող բոլոր օրինագծերի վրա. «Անպայման կօգտագործեմ իմ վետոյի իրավունքը: Ես չեմ գտնում, որ Կոնգրեսը պետք է ղեկավարի պատերազմը: Իմ կարծիքով նրա գործը մեր զորքերի ֆինանսավորումն է»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play