ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ<br /> ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՅԹԻ ԴԻՄՈՒՄՆԵՐ<br />


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ
ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՅԹԻ ԴԻՄՈՒՄՆԵՐ

  • 10-07-2007 17:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների իրաւունքների պաշտպանութեան ազգային յանձնաժողովը, ուր ընդգրկուած են տարբեր գերատեսչութիւնների ներկայացուցիչներ, համակարգում է Հայաստանում երեխաների իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած աշխատանքները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչութեան Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետեանը, տեղերում այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով 2006թ.-ի ապրիլին Երեւանի քաղաքապետարանում եւ բոլոր մարզպետարաններում ստեղծուել են համապատասխան բաժիններ: Դրանք, ըստ նրա, մասնաւորապէս, զբաղւում են դժուվար իրավիճակներում գտնուող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրների լուծմամբ, ինչպէս նաեւ այդ երեխաներին տարբեր յատուկ հաստատութիւններ տեղավորելու կամ ընտանիք վերադարձնելու հարցերով: Լ.Հայրապետեանը նշեց, որ, ըստ կանոնադրութեան, ամէն տարի այդ բաժինները պէտք է հաշուէտւութիւն ներկայացնեն յանձնաժողովին: Մինչ օրս ունեցած տուեալների համաձայն, բաժինները հիմնականում ստանում են սոցիալական բնոյթի դիմումներ, մասնաւորապէս բազմազաւակ ընտանիքներին աջակցելու, երեխայի ամառային հանգիստը կազմակերպելու վերաբերեալ: Ըստ Լ.Հայրապետեանի, ստացուել են նաեւ երեխաների հանդէպ բռնութեան դէպքերի վերաբերեալ բողոքներ, որոնք սակայն այնքան էլ շատ չեն: Նշուեց նաեւ, որ այդ բաժիններում աշխատում են բժիշկներ, մանկավարժներ, հոգեբաններ, սոցաշխատողներ եւ իրաւաբաններ: Ըստ Լ.Հայրապետեանի, բաժինների աշխատակիցների համար կազմակերպւում են վերապատրաստման դասընթացներ:
  -   Հասարակութիւն