ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ԱԶԱՏՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ<br />


ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ԱԶԱՏՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ

  • 04-07-2007 13:00:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազատ է արձակուել Գազայի յատուածում մարտի 12-ին առեւանգուած BBC-ի լրագրող Ալան Ջոնսթոնը: Տեղեկութիւնների համաձայն, լրագրողին յանձնել են ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին: Սակայն նրա ազատման մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդւում: Նշւում է միայն, որ նախօրէին բախում է տեղի ունեցել ՀԱՄԱՍ-ի եւ լրագրողին առեւանգած «Իսլամի բանակ» խմբաւորման գրոհայինների միջեւ: ՀԱՄԱՍ-ի առաջնորդները յայտարարել էին, թէ ամէն գնով ազատելու են Ալան Ջոնսթոնին: Նրանք նոյնիսկ վերջնագիր էին ներկայացրել «Իսլամի բանակ» խմբաւորմանը: Նշենք, որ Ալան Ջոնսթոնը արեւմտյան միակ թղթակիցն էր, որը մշտապէս ապրում եւ աշխատում էր Գազայի յատուածում:
  -   Միջազգային