ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ԶՈՀԵՐ<br />


ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ԶՈՀԵՐ

  • 03-07-2007 21:23:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 3-ին Իրաքում տեղի ունեցած զինուած բախումների հետեւանքով զոհուել են տասնեակ մարդիկ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Ամերիկեան զինվորների եւ «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների միջեւ Ռամադի քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախման հետեւանքով զոհուել է 23 իսլամիստ: Բաղդադում սպանուել է 3 եւ ձերբակալուել 29 գրոհային: Սամարրա քաղաքում իրաքեան ոստիկանութեան եւ գրոհայինների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհուել է 2 տեղաբնակ: Մոսուլում սպանուել է 1 եւ ձերբակալուել 20 գրոհային: Իրաքում ամերիկեան զօրքերի հրամանատարութեան տարածած յայտարարութեյան համաձայն, Թիքրիթում սպանուել է 1, իսկ Ֆալուջիում` 2 ամերիկացի զինվոր:
  -   Միջազգային