ԲԱՑԱՐԿ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԵԱՆԻ ԴԷՄ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ<br /> ԴԱՏԱՒՈՐԻՆ<br />


ԲԱՑԱՐԿ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԵԱՆԻ ԴԷՄ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ
ԴԱՏԱՒՈՐԻՆ

  • 02-07-2007 18:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ի պաշտպանութիւն ազատագրուած տարածքների» հասարակական քաղաքացիական նախաձեռնութեան համակարգող Ժիրայր Սեֆիլեանի դէմ գործով յուլիսի 2-ի դատական նիստն ընդհատվեց, քանի որ պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ սահմանուած կարգով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանի նախագահ Ժորա Վարդանեանին յայտարարութիւն է ներկայացրել գործով նախագահող դատաւոր Մնացական Մարտիրոսեանի դէմ բացարկ յայտնելու մասին: Մինչ նիստի սկիզբը նախաձեռնութեան ներկայացուցիչները դատարանի շէնքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին: Ըստ նրանց, դատարան մտած գործը բացարձակապէս զերծ է քրէական բաղադրիչից, իսկ Ժ.Սեֆիլեանը, Վարդան Մալխասեանը եւ Վահան Արոյեանը քաղբանտարկյալներ են: Թէեւ վերջինիս տանը մեծ քանակությամբ զէնք է յայտնաբերել, սակայն, ըստ ցույցի մասնակիցների, Վ.Արոյանին չէին ձերբակալի, եթէ նա ծանօթ չլինէր Ժ.Սեֆիլեանի հետ: Յաջորդ դատական նիստը նշանակուած է յուլիսի 6-ին:
  -   Հասարակութիւն