ԹՈՆԻ ԲԼԵՐՆ ԸՆՏՐՈՒԵԼ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ՔԱՌԵԱԿԻ» ՅԱՏՈՒԿ<br /> ԴԵՍՊԱՆՈՐԴ<br />


ԹՈՆԻ ԲԼԵՐՆ ԸՆՏՐՈՒԵԼ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ՔԱՌԵԱԿԻ» ՅԱՏՈՒԿ
ԴԵՍՊԱՆՈՐԴ

  • 27-06-2007 19:45:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թոնի Բլերը, որը յունիսի 27-ին թողնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտօնը, ընտրուել է մերձաւորարեւելեան «քառեակի» յատուկ դեսպանորդ, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալութիւնը վկայակոչելով Իռլանդիայի վարչապետ Բերտի Ահերնի յայտարարութիւնը: Ըստ Ահերնի, այս մասին Բլերը նրան յայտնել է հեռախօսազրոյցի ժամանակ: Ըստ Իռլանդիայի վարչապետի, Բլերը այն համոզմունքն է յայտնել, որ մերձաւորարեւելեան կարգաւորման մէջ հնարաւոր է առաջընթաց, եւ իր առաջիկայ առաքելութիւնը համեմատել Հիւսիսային Իռլանդիայի իրադրութեան կարգաւորման գործի հետ: 54-ամեայ քաղաքական գործչի ապագայ այլ զբաղմունքների թւում նշւում է Եւրամիութեան նախագահի պաշտօնը (այս պաշտօնը ծրագրւում է ներմուծել 2009 թուականին) աշխատանքի ստանձնելու հնարաւորութիւնը եւ գործունէութիւնը միջկրոնական փոխգործակցութեան միջազգային բարեգործական ֆոնդի ղեկավարի պաշտօնում:
  -   Միջազգային