ԹՈՆԻ ԲԼԵՐՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՏՈՒԿ<br /> ԴԵՍՊԱՆՈՐԴ<br />


ԹՈՆԻ ԲԼԵՐՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՏՈՒԿ
ԴԵՍՊԱՆՈՐԴ

  • 27-06-2007 19:45:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թոնի Բլերը, որը հունիսի 27-ին թողնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ընտրվել է մերձավորարեւելյան «քառյակի» հատուկ դեսպանորդ, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը վկայակոչելով Իռլանդիայի վարչապետ Բերտի Ահերնի հայտարարությունը: Ըստ Ահերնի, այս մասին Բլերը նրան հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ: Ըստ Իռլանդիայի վարչապետի, Բլերը այն համոզմունքն է հայտնել, որ մերձավորարեւելյան կարգավորման մեջ հնարավոր է առաջընթաց, եւ իր առաջիկա առաքելությունը համեմատել Հյուսիսային Իռլանդիայի իրադրության կարգավորման գործի հետ: 54-ամյա քաղաքական գործչի ապագա այլ զբաղմունքների թվում նշվում է Եվրամիության նախագահի պաշտոնը (այս պաշտոնը ծրագրվում է ներմուծել 2009 թվականին) աշխատանքի ստանձնելու հնարավորությունը եւ գործունեությունը միջկրոնական փոխգործակցության միջազգային բարեգործական ֆոնդի ղեկավարի պաշտոնում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play