ԵՄ-Ն 3,961 ՄԻԼԻԱՐԴ ԵՒՐՕ ԿԴՐԱՄԱԴՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ<br />


ԵՄ-Ն 3,961 ՄԻԼԻԱՐԴ ԵՒՐՕ ԿԴՐԱՄԱԴՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

  • 25-06-2007 21:40:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութիւնը 2007-2009թթ. տնտեսական օգնութեան ծրագրի շրջանակում Միութեան թեկնածու եւ հաւանական թեկնածու պետութիւններին կտրամադրի 3,961 միլիարդ եւրօ: Այս ծրագրի համաձայն, երկու տարուայ ընթացքում Խորւաթիան կստանայ 438,5 միլիոն եւրօ, Մակեդոնիան` 210,4, Ալբանիան` 212,9, Բոսնիա- Հերցեգովինան` 226, Չերնոգորիան` 97,3 եւ Սերբիան` 572,4 մլն եւրօ: Գումարները նախատեսւում է ծախսել այդ պետութիւններում` տնտեսական եւ սոցիալական աճի ապահովման, ինչպէս նաեւ ԵՄ օրենսդրութիւնը կեանքի կոչելու եւ Միութեան չափանիշներին մօտ կանգնելու համար: Ըստ ծրագրի, 199,1 միլիոն եւրօ էլ կստանայ Կոսովոն: Ֆինանսական օգնութեան առիւծի բաժինը` 1,602 միլիարդ եւրօ, կստանայ Թուրքիան, ինչը նախատեսւում է տրամադրել երկրում մարդու իրաւունքների եւ ազատութիւնների, ժողովրդավարութեան զարգացման ու ազգային փոքրամասնությունների իրաւունքների պաշտպանութեան բնագաւառներին: Դրանից բացի, 2007-09թթ. 402,7 մլն եւրօ էլ կտրամադրուի տարածաշրջանային համագործակցութեան, տնտեսութեան եւ առեւտրի, կրթութեան, երիտասարդության եւ այլ բնագաւառներում ծրագրերի իրագործմանը:
  -   Միջազգային