ՎԱՀԷ ԱՂԱԲԵԿԵԱՆՑԸ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ<br />


ՎԱՀԷ ԱՂԱԲԵԿԵԱՆՑԸ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ

  • 20-06-2007 20:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Նաիրա Մելքումեանը իր դիմումի համաձայն ազատվելէ աշխատանքից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, յունիսի 19-ի նիստում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչութեան տնօրէնի պաշտօնում հաստատել է Վահէ Աղաբեկյանցին: Վ.Աղաբեկեանցը ծնուել է Թեհրանում, կրթութիւն է ստացել Միացեալ Նահանգներում, որտեղ մի քանի յաջողուած բիզնես կազմակերպութիւններ է հիմնել ՏՏ ոլորտում` համագործակցելով աշխարհի 500 խոշորագոյն կազմակերպութիւնների հետ: Հայաստան է տեղափոխուել 1998-ին եւ 1999-ից աշխատել է որպէս ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանի խորհրդական: Վերջին մէկուկէս տարիներին ընթացքում Վ.Աղաբեկեանցը զբաղուել է մասնաւորապէս գիւղական համայնքների զարգացման ծրագրով:
  -   Հասարակութիւն