ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ Է ՈՒԺ ԳՏՆԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ<br /> ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ,- ԱՍՈՒՄ Է ՊԱՈԼՈ ՏԱՎԻԱՆԻՆ<br />


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ Է ՈՒԺ ԳՏՆԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ
ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ,- ԱՍՈՒՄ Է ՊԱՈԼՈ ՏԱՎԻԱՆԻՆ

  • 20-06-2007 17:41:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արտույտների ագարակը» ֆիլմի նկարահանման ժամանակ թէեւ թուրքական կողմից մեծ ճնշումներ չեն եղել, սակայն բացասական արձագանքներն անխուսափելի էին»,- Երեւանում կազմակերպուած ասուլիսում յայտնել է իտալացի ռեժիսոր Պաոլո Տավիանին: Նրա խօսքերով, թուրքական թերթերը բազմիցս անդրադարձել են այս թեմային` նշելով, որ Եվրոխորհրդի շրջանակներում ֆինանսաւորւում է այնպիսի ֆիլմի նկարահանումը, որը դէմ է Թուրքիայի քաղաքականութեանը: Ըստ Պ.Տավիանիի, որ Թուրքիայի արտգործնախարարությունից դիմել էին նաեւ Իտալիայի մշակոյթի նախարարին, այն հարցով, թէ ինչու են թույլատրել այնպիսի ֆիլմի նկարահանումը, որն ուղղուած է թուրք ժողովրդի դէմ: Ի պատասխան թուրքական կողմին ասուել է, որ «Իտալիայում արուեստն ազատ է»: «Իտալիայում եղել է ֆաշիզմ, որը դատապարտուել է, Գերմանիայում եղել է նացիզմ, ինչը թէեւ դժուարութեամբ, բայց նորից դատապարտուել է: Ուրեմն ինչու՞ Թուրքիայի կառավարութիւնը չի կարողանում գտնել այն ուժը, որ դատապարտի երիտթուրքերի ոճրագործութիւնը»,- նշել է Պ.Տավիանին: Նա հոյս է յայտնել, որ տարիներ յետոյ «Արտույտների ագարակը» կցուցադրուի նաեւ Թուրքիայում: Ֆիլմի պրոդիւսեր Գրացիա Վոլպին նշել է, որ ֆիլմի նկարահանման համար դիմել են Եվրոհանձնաժողովին` անհրաժեշտ աջակցութիւն ստանալու համար: Քննարկումների ժամանակ միայն Թուրքիան է դէմ եղել, ինչն, իհարկէ, չի խանգարել ֆինանսական օժանդակության հատկացմանը:
  -   Մշակոյթ