ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՈԼՈՐՏԻ<br /> ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՒ<br />


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՈԼՈՐՏԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՒ

  • 15-06-2007 15:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուժաշխատողի օրուայ` Յունիսի 17-ի, առթիւ ՀՀ առողջապահութեան նորանշանակ նախարար Յարութիւն Քուշկյանը շնորհաւորական ուղերձ է յղել հանրապետութեան առողջահապության ոլորտի աշխատողներին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին նախարարութիւնից, ուղերձում, մասնաւորապէս, նշուած է. «Բուժաշխատողի օրը մասնագիտական յաջողութիւնների ու ձեռքբերումների համար ուրախանալու եւ միմեանց ջերմօրէն ու անկեղծօրէն շնորհավորելու գեղեցիկ առիթ է: Մարդուն օգնելու, նրա ցավը դարմանելու կարողութեան եւ պատրաստակամութեան շնորհիւ բուժաշխատողը մշտապէս ու արժանիօրէն վայելում է ժողովրդի յարգանքը: Առողջապահութեան բնագաւառը միշտ աչքի է ընկել բանիմաց մասնագէտների, մարդասերների եւ նուիրեալ հայրենասէրների ստուար շարքերով: Համոզուած եմ, որ բոլորիս միահամուռ ջանքերն ու կազմակերպուած աշխատանքը ապագայում էլ կօգնի զարգացնել բնագաւառը, հաւատով նայել ապագային»: Նշենք, որ Հայաստանի բուժհիմնակներում աշխատում են մօտ 12 հազար բժիշկներ եւ մօտ 28 հազար բուժքույրներ:
  -   Հասարակութիւն