ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ<br /> ԲՈՒՀԱԿԱՆ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ
ԲՈՒՀԱԿԱՆ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ

  • 14-06-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում երկու տարի յետոյ նախատեսւում է կիրառել միջին մասնագիտական եւ բուհական պետական աւարտական քննությունների կազմակերպման նոր մեխանիզմ: Ինչպէս յունիսի 14-ի ասուլիսում նշեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Արա Աւետիսեանը, մասնագիտական կրթութիւնը չի կարող ինքնանպատակ լինել եւ «մասնագիտութեան որակի պատուէրը պէտք է ձեւակերպվի շուկայի կողմից»: Ըստ այդմ, որպէս գիտելիքների ստուգման մեթոդ, նախարարութիւնը առաջարկում է պետական աւարտական քննությունների յանձնաժողովներում ընդգրկել տարբեր գերատեսչութիւնների միջոցով տարբեր ոլորտներից հրաւիրուած լաւագոյն մասնագէտների: «Այս մեխանիզմը միանշանակ է դարձնում շուկայ-մասնագիտական կրթութիւն յարաբերութիւնները» -ասաց Ա.Աւետիսեանը:
  -   Հասարակութիւն