ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 28-ՐԴ ԳԻՏԱԿԱՆ<br /> ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՒՈՂ ՆԻՒԹԵՐԸ ՈՒՆԵՆ ՆԱԵՒ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ<br /> ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 28-ՐԴ ԳԻՏԱԿԱՆ
ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՒՈՂ ՆԻՒԹԵՐԸ ՈՒՆԵՆ ՆԱԵՒ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ

  • 14-06-2007 18:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 14-15-ին Երեւանում անցկացուող Երիտասարդ արեւելագետների հանրապետական 28-րդ գիտական նստաշրջանի ընթացքում կներկայացուեն ընդհանուր առմաբ 28 զեկույցներ: Դրանք նուիրուած են Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրների ու ժողովուրդների պատմութեան, քաղաքականութեան, միջազգային յարաբերութիւնների, ինչպէս նաեւ լեզուաբանութեան եւ գրականութեան մի շարք հիմնահարցերին: Կներկայացուեն, մասնաւորապէս, «Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցութիւնն Ադրբեջանի զինուած ուժերի բարեփոխումների համատեքստում», «Միացեալ նահանգների թուրքական եւ ադրբեջանական կազմակերպութիւնների գործունէութիւնը», «Քեմալական շարժումը եւ Թուրքիայի Հանրապետութեան կայացման փուլերը» զեկույցները: Ինչպէս նշեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Երիտասարդ արեւելագետների խորհրդի նախագահ Գոռ Գեւորգեանը, գիտաժողովը կարեւոր նշանակութիւն ունի յատկապէս արեւելագիտության զարգացման համար: Ըստ նրա, ներկայացւող նիւթերը կրում են ոչ միայն պատմագիտական, այլեւ արդի քաղաքական նշանակութիւն, քանի որ Հայաստանը գտնւում է այնպիսի մի տարածաշրջանում, որը քաղաքական, տնտեսական եւ մի շարք այլ շահերի բախման խաչմերուկ է: Այս առումով, Գ.Գեւորգեանի խօսքերով, արեւելագիտությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակութիւն: Նշուեց, որ հրատարակուել է գիտական նստաշրջանի նիւթերի ժողովածուն, որը առաքուելու է նաեւ Երիտասարդ արեւելագետների խորհրդի հետ համագործակցող Արեւմտյան Եւրոպայի եւ ԱՄՆ-ի որոշ կրթօջախներ:
  -   Հասարակութիւն