ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԷՏՔ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱՐԿԻ ԹՐԱՖԻԿԻՆԳԻՆ<br /> ՀԱՆՑԱԿԻՑ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐԻՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԷՏՔ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱՐԿԻ ԹՐԱՖԻԿԻՆԳԻՆ
ՀԱՆՑԱԿԻՑ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐԻՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ

  • 13-06-2007 22:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երրորդ տարին շարունակ Հայաստանը տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի` թրաֆիքինգի տեսակետից վտանգ ներկայացնող եւ վերահսկման ենթակայ երկրների ցուցակի երկրորդ` միջին խմբում: Այս մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը: Համաձայն թրաֆիքինգի վերաբերեալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2006թ.-ի զեկոյցի, Հայաստանում բաւարար ջանքեր չեն գործադրւում թրաֆիքինգի զոհերի ինքնութեան ճշտման եւ նրանց պաշտպանութեան, ինչպէս նաեւ թրաֆիքինգի դէպքերին պաշտօնեաների հնարաւոր յանցակցութեան բացայայտման ուղղութեամբ: Մասնաւորապէս, վկայակոչւում է այն օրինակը, երբ Գլխաւոր դատախազութեան` թրաֆիքինգի դէմ պայքարով զբաղուող կառոյցի ներկայացուցչի նկատմամբ անհամարժէք քննություն է իրականացուել, որի արդիւնքում նա անմեղ է ճանաչուել, եւ գործը սահմանափակուել է նրա պաշտօնը իջեցնելով ու այլ կառոյց տեղափոխելով: «Հայաստանը պէտք է վճռականօրէն հետաքննի, դատական հետապնդման ենթարկի եւ դատապարտի թրաֆիքինգին հանցակից կառավարական պաշտօնեաներին»,- յայտարարում է Պետդեպարտամենտը: Ըստ զեկոյցի, 2006թ.-ին Հայաստանում քննվել է թրաֆիքինգի 16 դէպք, ինչը 2-ով աւելի է նախորդ տարի քննված դէպքերից: Թրաֆիքինգի գործերով անցեալ տարի դատական հետապնդման է ենթարկուել 13 մարդ կամ 2005 թուականի համեմատ 3-ով պակաս: Բոլոր 13-ն էլ դատապարտուել են, ընդ որում, նրանցից 9-ը ազատազրկուել են 4-ից մինչեւ 5 տարով:
  -   Հասարակութիւն