THE JERUSALEM POST. «ՊԵՆՏԱԳՈՆԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԻՐԱՆԻՆ<br /> ՀԱՐՈՒԱԾԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ»<br />


THE JERUSALEM POST. «ՊԵՆՏԱԳՈՆԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԻՐԱՆԻՆ
ՀԱՐՈՒԱԾԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ»

  • 11-06-2007 19:09:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը պատրաստել է Իրանին հարուածելու ծրագիր: Այս մասին The Jerusalem Post-ին յայտնել են ամերիկեան բանակի բարձրաստիճան սպաներ, որոնց անունները չեն նշւում: Նրանք հաստատել են նաեւ, որ զինուորական ղեկավարութիւնը լիովին պաշտպանում է Ջորջ Բուշին` միջուկային զէնք ստեղծել Թեհրանին թոյլ չտալու նրա ցանկութեան առումով: Բանակային միջավայրում այն համոզուածութիւնը կայ, որ նախագահ Բուշը ինչ-ինչ վճռական գործողութիւններ կձեռնարկի, ներառեալ միջուկային արդիւնաբերութեան օբյեկտների ոչնչացմանն ուղղուած ռազմական գործողութիւն, մինչեւ իր լիազօրութիւնների ժամկէտի աւարտը: Պենտագոնեան աղբիւրները նաեւ հնարաւոր ռազմական գործողութեան որոշ մանրամասներ են յայտնել: Նրանց պնդմամբ, հիմնական դեր կվերապահվի ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ին եւ ՌԾՈՒ-ին: Վերջինս, իրադարձութիւնների զարգացման տարբերակներից մէկի համաձայն, կապահովի Իրանի լիակատար շրջափակումը, որպէսզի թոյլ չտրուի նաւթի արտահանում: Մայիսի վերջին Պարսից ծոց են ժամանել ԱՄՆ-ի ՌԾՈՒ երկու ավիակիր խմբաւորումներ զորախաղերի մասնակցելու նպատակով:
  -   Միջազգային