ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ Յ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է<br /> ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 34 ՆՈՐ ԴԷՊՔ. ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՒԸ ՄՕՏ 3000<br /> Է<br />


ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ Յ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 34 ՆՈՐ ԴԷՊՔ. ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՒԸ ՄՕՏ 3000
Է

  • 08-06-2007 22:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրի յայտնաբերումից` 1988թ.-ից, մինչեւ այս տարուայ մայիսի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրուել է վարակի 463 դէպք, որից 66-ը` 2006 թուականի ընթացքում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, այս տարեսկզբից հանրապետութիւնում արձանագրուել է ՄԻԱՎ վարակի 34 նոր դէպք: ՄԻԱՎ-ով հիւանդներից 174-ի (34 կին եւ 5 երեխայ) մօտ ախտորոշուել է ՁԻԱՀ, ընդ որում, 23-ի մօտ` այս տարուայ ընթացքում: Մինչ օրս գրանցուել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիւանդների մահուան 109 դէպք: Մահացածների թւում են 19 կին եւ 3 երեխայ: Նշուեց նաեւ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշուարկային տուեալներով հանրապետութիւնում ապրում է 2800 ՄԻԱՎ-ով հիւանդ մարդ:
  -   Հասարակութիւն