ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 08-06-2007 21:10:00   |   |  Միջազգային
ՀԱՅԼԻԳԵՆԴԱՄ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանական Հայլիգենդամ քաղաքում կայացած Մեծ ութնյակի առաջնորդների գագաթնաժողովը մեծ յաջողութիւն է արձանագրել: Այս մասին ամփոփիչ մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Ես կարող եմ ասել, որ սա յաջող գագաթնաժողով էր, քանի որ այստեղ ընդունուել են հեռու գնացող որոշումներ»,- նշել է Մերկելը: Գերմանիայի կանցլերը յատկապէս ընդգծել է Ութնյակի` Երկրագնդի կլիմայի պաշտպանութեան կապակցութեամբ իրականացուելիք միջոցառումների, աֆրիկեան պետութիւններին տրամադրուելիք օգնութեան շուրջ ձեռք բերուած համաձայնութիւնները: Գերմանիայի կանցլերը նշել է նաեւ, որ Կոսովոյի կարգավիճակի հարցում մօտեցումները տարբեր են եղել:
  -   Միջազգային