ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ<br /> ԴՐԱԿԱՆ ԵՎ ՅԱՋՈՂՈՒԱԾ Է ՈՐԱԿՈՒՄ <br />


ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ԴՐԱԿԱՆ ԵՎ ՅԱՋՈՂՈՒԱԾ Է ՈՐԱԿՈՒՄ

  • 07-06-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայոց լեզու, գրականութիւն» միասնական քննութեան գործընթացը կարելի է դրական եւ յաջողուած որակել. այն կդառնայ նոր համակարգի ներդրման յաջող մեկնարկը»,- յունիսի 7-ի ասուլիսում յայտնեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Բագրատ Եսայանը` յաւելելով, որ յաջորդ տարի եւս մի քանի առարկաների քննություններ կանցկացուեն միասնական: Նա բնական համարեց այն հանգամանքը, որ ոչ բոլորն են գոհ նոր համակարգով անցկացուող քննութեան ընթացքից: Ըստ Բ.Եսայանի, «դժգոհ են այն դիմորդները, ովքեր չեն յաղթահարել իրենց առջեւ դրուած նշաձողը եւ որոշ մասնագէտներ, որոնք դուրս են մնացել ընդունելութեան քննութեան գործընթացից»: Նրա կարծիքով, այդ մասնագէտները դժգոհ են, քանի որ նախկին համակարգը իրենց մեծ ֆինանսական եկամուտների հնարաւորութիւն էր ընձեռում: ԿԳ փոխնախարարը հաւաստիացրեց, որ նոր համակարգով բոլոր դիմորդների համար ստեղծուել են հաւասար պայմաններ: «Եթէ թեստում որեւէ բացթողում կամ թյուրիմացություն է եղել, ապա դա կուղղուի յօգուտ բոլորի, ոչ թէ միայն` բողոքարկողի»,- ասաց Բ.Եսայանը: Բ.Եսայանի տեղեկացմամբ, քննությունների ամբողջ ընթացքը տեսագրված է եւ ծնողները, խախտումների վերաբերեալ շշուկներ տարածելու փոխարէն, կարող են կոնկերտ փաստերով ներկայանալ նախարարութիւն: Նա նշեց, որ տեսախցիկներ չեն տեղադրուել 170 քննական սենյակններից 70-ում, ուր ԿԳ նախարարի հրամանով խստացուել է քննական վերահսկողութիւնը: «Նկարահանող տեխնիկայով ապահովել են այն կենտրոնները, որոնք համարուել են առաւել ռիսկային, իսկ մնացած վայրերում քննությունն անց է կացուել դիտորդների ներկայութեամբ»,- նշեց Բ.Եսայանը:
  -   Հասարակութիւն