ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ<br /> ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՈՒԱՒՈՐ ԿՈՉՄԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ
ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՈՒԱՒՈՐ ԿՈՉՄԱՆ

  • 01-06-2007 20:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայրենի մշակոյթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար, Հայաստանի տոնի կապակցութեամբ, ՀՀ նախագահի հրամագրով Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէն Անելկա Սարգսեանին եւ Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանին շնորհուել է վաստակաւոր գործչի պատուաւոր կոչում: Յունիսի 1-ին ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանը նրանց յանձնեց պատուաւոր կոչումների վկայականները: Ըստ Հ.Պողոսեանի, Անելկա Սարգսեանը եւ Զաւէն Սարգսեանը թանգարանների զարգացման գործում նշանակալից աւանդ ունեն: Իսկ նախարարութիւնը, ըստ նրա, ամէն ինչ անում է, որպէսզի բարելաւուի Հայաստանում գործող թանգարանների վիճակը: Փարաջանովի տուն-թանգարանի տնօրէնը նշեց, որ թանգարանները ներկայացնում են երկրի դէմքը, քանի որ այս կամ այն երկրի մասին զբոսաշրջիկների առաջին տպավորությունները ձեւաւորւում են հենց թանգարաններից: Ըստ Զ.Սարգսեյանի, թանգարանների պահպանման համար անհրաժեշտ է հոգածութիւն եւ պետական աջակցութիւն: Նշենք, որ Փարաջանովի եւ Հայաստանի պատմութեան թանգարանները մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի տարուայ շրջանակում անցկացուող միջոցառումներին: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ներկայացուել են պատմութեան թանգարանի եզակի նմուշները եւ կինոռեժիսորի կոլաժները:
  -   Հասարակութիւն