ՀԱՅԵՐԷՆ ԿԹԱՐԳՄԱՆՈՒԻ ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ԷԼԻՖ ՇԱՖԱԿԻ ՎԷՊԵՐԻՑ ՄԷԿԸ<br />


ՀԱՅԵՐԷՆ ԿԹԱՐԳՄԱՆՈՒԻ ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ԷԼԻՖ ՇԱՖԱԿԻ ՎԷՊԵՐԻՑ ՄԷԿԸ

  • 01-06-2007 19:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սալոնիկում անցկացուած գրքի միջազգային ցուցահանդէս-տոնավաճառում հայ հրատարակիչները պայմանաւորուածութիւն են ձեռք բերել իրենց թուրք գործընկերների հետ` թարգմանելու թուրք գրող Էլիֆ Շաֆակի վէպերից մէկը, որում ներկայացուած է 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանությունից փրկված մի հայ ընտանիքի պատմութիւնը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) նախագահ Վահան Խաչատրեանը, դեռ որոշուած չէ, թէ ով է հայերէն թարգմանելու թուրք գրողի ստեղծագործութիւնը: Վ.Խաչատրեանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին միջազգային ցուցահանդեսներին մասնակցող երկրները գումարներ են յատկացնում այլ երկրների հրատարակիչներին` իրենց գրականութիւնը տարբեր լեզուներով տարածելու համար: Մասնաւորապէս, այս ցուցահանդէսում թուրքերն իրենց իւրաքանչիւր գրքի թարգմանության համար տարբեր երկրների հրատարակիչներին 2-12 հազ. ամն դոլար են առաջարկել: Հայաստանում նման ծրագրեր իրականացնում են նաեւ եւրոպական երկրները: Մասնաւորապէս, վերջին 15 տարուայ ընթացքում շուրջ 150 գիրք են հրատարակել ֆրանսիացիները: «Ժամանակն է, որպէսզի Հայաստանի իշխանութիւններն էլ այդ նպատակով միջոցներ յատկացնեն` հայ գրողների ստեղծագործությունները տարբեր լեզուներով աշխարհում տարածելու համար»,- նշեց Վ.Խաչատրեանը:
  -   Հասարակութիւն