ԲԱՑԱՅԱՅՏՈՒԵԼ Է ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԱԿՏ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԲԱՑԱՅԱՅՏՈՒԵԼ Է ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԱԿՏ
ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ

  • 24-05-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բացայայտուել է մայիսի 24-ի վաղ առաւօտեան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում վանդալիզմի ակտ իրականացրած անձի ինքնութիւնը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն Վահրամ քահանա Մելիքեանը, Մայր Աթոռը դէպքի առնչութեամբ դիմել է իրավապահ մարմիններին: Ըստ տեղեկութիւնների, խուլիգանական արարք կատարողը, որը բնակւում է Էջմիածնի հարակից գիւղերից մէկում, գտնւում է հոգեկան անհաւասարակշիռ վիճակում եւ յաճախել է «Եհովայի վկաներ» աղանդի հաւաքներին: Որոշ նկատառումներով, նրա անուն-ազգանունը չի հրապարակւում: Յիշեցնենք, որ այսօր առաւօտեան Մայր Տաճարի Սուրբ Խորանի վրայ էր բարձրացել վերոհիշյալ անձը, եւ դեսուդէն նետելով Սուրբ Սեղանի վրայ եղած սրբությունները, դիմել էր փախուստի:
  -   Հասարակութիւն