ՎՈԼՖԳԱՆԳ ԼՈՒԻԻՆ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ՀՀ ԳԱԱ-Ի ՊԱՏՈՒԱՒՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ<br />


ՎՈԼՖԳԱՆԳ ԼՈՒԻԻՆ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ՀՀ ԳԱԱ-Ի ՊԱՏՈՒԱՒՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ

  • 23-05-2007 16:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:ՀՀ ԳԱԱ-ի նախագահութեան մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունուել ՀՀ ԳԱԱ-ի պատուաւոր դոկտորի կոչում շնորհել հանրայայտ մաթեմատիկոս, Տրիրի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Վոլֆգանգ Լուիին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատուական ծառայութիւնից: Վ.Լուին ակտիւօրէն նախաձեռնել եւ մասնակցել է Հայաստանի եւ Գերմանիայի մաթեմաթիկոսների միջեւ համագործակցութեան ամրապնդմանը, այդ թւում մեծ աշխատանք է տարել բազմաթիւ գիտաժողվների, սեմինարների կազմակերպման, գիտնականների փոխանակման եւ այլ ծրագրերի իրականացման ասպարէզում:
  -   Հասարակութիւն