«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ» ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԱՅԻՍԻ<br /> 25-ԻՆ<br />


«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ» ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԱՅԻՍԻ
25-ԻՆ

  • 21-05-2007 17:37:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-ին ժամը 12-ին Երեւանի հանրակրթական դպրոցներում կանցկացուեն «Վերջին զանգին» նուիրուած միջոցառումներ: Ինչպէս մայիսի 21-ի ասուլիսում յայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արէեանը, այդ օրը Ազատութեան հրապարակում կանցկացուի «Վերջին զանգին» նուիրուած համերգ, որին կմասնակցեն էստրադային երգիչներ, պարային խմբեր: Ըստ նրա, յանձնարարական է տրուել ՀՀ Ոստիկանութեանը, թաղապետարաններին, «Շտապ օգնութեան» ծառայութեանը, որպէսզի մայիսի 25-ին մայրաքաղաքում պատշաճ մակարդակով իրականացուի հասարակական կարգի պահպանումը: Ըստ Կ.Արէեանի, քաղաքապետը հանրակրթական դպրոցների տնօրեններին զգուշացրել է, որպէսզի թոյլ չտան աւարտական ճոխ խնջոյքների կազմակերպումը եւ այդ նպատակով մեծ գումարների հաւաքագրումը: Նշուեց, որ եթէ այդպիսի դէպքեր արձանագրվեն, ապա տնօրենները կհեռացվեն աշխատանքից:
  -   Հասարակութիւն