«ԿԵԱՆՔԻ ԱՆՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՉՊԷՏՔ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ<br /> ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐ»,- ԳՏՆՈՒՄ Է ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒԸ<br />


«ԿԵԱՆՔԻ ԱՆՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՉՊԷՏՔ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐ»,- ԳՏՆՈՒՄ Է ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒԸ

  • 18-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տիպային գերեզմանոցների վերաբերեալ ՀՀ օրէնքի ընդունումից յետոյ միայն հնարաւոր կլինի վերջ դնել «կեանքի անհաւասարութիւնները գերեզմանատներ փոխանցելու» արատաւոր երեւույթին: Այս մասին մայիսի 18-ին կազմակերպուած բանավէճի ժամանակ յայտարարեց Արարատեան հանրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասաւոր տեր Յակոբ քահանա Խաչատրեանը: Նրա խօսքերով, այսօր հայ իրականութեան մէջ խաթարուել է հուղարկաւորութեան մշակոյթը: «Այն անմիջականօրէն յարաբերւում է այն բանի հետ, թէ հուղարկավություն կատարողները ինչ պատկերացում ունեն մահուան եւ անդրշիրիմյան կեանքի մասին»,- ասաց տեր հայրը: Նա միաժամանակ նշեց, որ Հայ առաքելակաան եկեղեցին դէմ է դիակիզմանը: Բանավէճի միւս մասնակցի` ազգագրագէտ Կարլ Սեղբոսյանի, խօսքերով, տիպային գերեզմանատների ստեղծումը անհնարին է, որովհետեւ ոչ ոք չի կարող արգելել, օրինակ, գերեզմանատանը խաչքարի տեղադրումը: «Պէտք է պարզապէս որոշակի սահմանափակումներ մտցնել, պայքարել հոռի երեւույթների դէմ, եւ այս հարցում պէտք է մեծ դեր ունենայ եկեղեցին»,- նշեց նա: Անդրադառնալով դիակիզման հարցի շուրջ տարամերժ կարծիքներին, Կ.Սեղբոսյանը համոզմունք յայտնեց, որ դիակիզումը անհրաժեշտ է` «իհարկէ ըստ հանգուցեալի հարազատների ցանկութեան»: Հակառակ դէպքում, ըստ նրա, ամբողջ համայնքներ կվերածուեն գերեզմանատան:
  -   Հասարակութիւն