ՍՕՄՔ-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ<br /> ԱՐԳԵԼՈՒԵԼ Է<br />


ՍՕՄՔ-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ
ԱՐԳԵԼՈՒԵԼ Է

  • 17-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախօրէին Հայաստանի սահմանը յատել են «Սեւծովեան օղակաձեւ մայրուղու քարավան» (ՍՕՄՔ) ծրագրին մասնակից բեռնատար աւտոմեքենաները, որոնք մեկնարկ էին վերցրել ապրիլի 14-ին Բելգրադում, մայիսի 17-ին Հայաստանից ուղղուեց Վրաստան: Ծրագրին մասնակից բեռնատարների թւում են 1-ական մեքենաներ սեւծովեան 12 երկրներից (Սերբիա, Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Յունաստան, Ալբանիա, Ադրբեջան): Նշենք, որ թէեւ ծրագրին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, սակայն նրանց բեռնատարը Հայաստան չէր եկել, իսկ հայկական բեռնատարի մուտքն Ադրբեջան արգելուել է: Քարավանի վերջին հանգրուանը կլինի Թուրքիայի Ստամբուլ քաղաքը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարեանի, այս երթուղով հայկական բեռնատարը նույնպես անարգել մուտք կգործի Թուրքիա: Հ.Բեգլարեանը նշեց, որ այս նախաձեռնութիւնը կնպաստի Սեւծովեան տնտեսական համագործակցութեան անդամ պետութիւնների միջեւ առեւտրի խթանմանը, ուղեւորաբեռնափոխադրումների ծաւալների աճին: Ծրագրի նպատակն է, մասնաւորապէս, տեղեկատուութիւն հաւաքել սահմանային անցման կէտերում սպասման ժամանակի, ընթացակարգերի եւ վճարների, ՍԾՏՀ-ի երկրներում վարորդների հանդէպ ներկայացւող վիզային պահանջների մասին: ՍՕՄՔ ծրագիրն իրագործւում է ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների խորհրդի այս տարուայ ապրիլի 19-ի նիստի ժամանակ ստորագրուած «Սեւծովեան օղակաձեւ մայրուղու համակարգուած զարգացման» փոխըմբռնման յուշագրի հիման վրայ: Փաստաթուղթն ստորագրած կողմերը համաձայնել են Սեւ ծովի շրջագծով կառուցել 7000 կմ երկարությամբ օղակաձեւ մայրուղի: Մայրուղու փորձարկումից յետոյ, ըստ Հ.Բեգլարեանի, անհրաժեշտութեան դէպքում որոշ հատուածներ կվերակառուցուեն: Այդ աշխատանքներին կմասնակցի նաեւ հայկական կողմը, որի տարածքով անցնում է մայրուղու 300 կմ-անոց հատուածը:
  -   Տնտեսութիւն