«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՒԵՑ 8-ՐԴ ՏԵՂԸ<br />


«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՒԵՑ 8-ՐԴ ՏԵՂԸ

  • 13-05-2007 18:00:00   |   |  Մշակոյթ
ՀԵԼՍԻՆԿԻ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 12-ին Հելսինկիում կայացած «Եվրատեսիլ-2007» երգի փառատոնի եզրափակիչ փուլում յաղթող ճանաչուեց Սերբիան: Մրցոյթին երկրորդ անգամ մասնակցող Հայաստանը 24 երկրների քվարկության արդիւնքում զբաղեցրեց 8-րդ տեղը, չնայած քուէարկութեան ընթացքում պարբերաբար յայտնւում էր լաւագոյն հնգեակում: Հայկոյի «Any time you need» երգին ամենաբարձ` 12 միաւոր են տուել Թուրքիան եւ Վրաստանը, 10-ական միաւոր` Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Չեխիան, Լեհաստանը եւ Ռուսաստանը, 8-ական միաւոր` Իսպանիան, Կիպրոսը, Բուլղարիան: Հայաստանի օգտին 5-ական միաւոր են տուել Աուստրիան, Իսրայելը, Բելառուսը եւ Ուկրաինան, 2-ական միաւոր` Գերմանիան եւ Մոլդովան: Յիշեցնում, որ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչ Անդրեն եւս գրաւել էր 8-րդ հորիզոնականը: Մրցոյթում 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վերկա Սերդյուչկան, 3-րդ տեղը` Ռուսաստանի «Սերեբրո» խումբը:
  -   Մշակոյթ