ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007» ՄՐՑՈՅԹԻ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
12-05-2007 21:56:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 12-ի լոյս 13-ի
գիշերը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կկայանայ «Եվրատեսիլ
2007» մրցոյթի եզրափակիչ փուլը: Մայիսի 10-ին կիսաեզրափակիչ
փուլին մասնակցած 28 երկրներից 10-ի` այդ թւում Վրաստանի,
Բելառուսի, Բուլղարիայի, Սլովենիայի, Լատվիայի եւ Մակեդոնիայի,
ներկայացուցիչները անցել են եզրափակիչ փուլ: Նշենք, որ Հայաստանը
ներկայացնող Հայկոն ելոյթ կունենայ 23-րդը: