ՍՏԵՂԾՈՒԵԼ Է «ՉՈՐՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԽՈՒՄԲ»<br />


ՍՏԵՂԾՈՒԵԼ Է «ՉՈՐՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԽՈՒՄԲ»

  • 10-05-2007 22:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նորաստեղծ «Չորսի պաշտպանութեան խումբ»-ը հետամուտ է լինելու ինչպէս նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, «Ի պաշտպանութիւն ազատագրուած տարածքների» հասարակական նախաձեռնութեան համակարգող Ժիրայր Սեֆիլեանի, նրա զինակից Վարդան Մալխասեանի եւ «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանեանի իրաւունքների պաշտպանութեանը, այնպէս էլ քաղաքական այլախոհութեան դէմ ուղղուած ցանկացած հետապնդման բացառմանը եւ նման գործողութիւնների պատճառների վերացմանը: Խմբի տարածած յայտարարութիւնում նշւում է, որ Հայաստանի իշխանութիւնները հերթական անգամ հասարակական-քաղաքական ակտիւ զարգացումների ընթացքում ԿԳԲ-ական մեթոդներով` գաղտալսումների, ուժի ցուցադրմամբ ուղեկցւող ձերբակալութիւնների միջոցով փորձում են ահաբեկել եւ լռեցնել քաղաքական այլախոհութիւնը: Ըստ հայտարարութան հեղինակների, սա վերջին տարիների հայաստանեան ներքաղաքական զարգացումների տրամաբանական շարունակութիւնն է: «Ինչպէս Ալեքսանդր Արզումանյանը, որի ձերբակալման քաղաքական դրդապատճառները ակնյայտ են, այնպէս էլ թուարկուած միւս կալանաւորուածները քրէական հետապնդման են ենթարկվում իրենց ծաւալած հասարակական ու քաղաքական գործունէութեան եւ գաղափարների համար»,- ասուած է խմբի յայտարարութիւնում, որը ստորագրել են իրավապաշտպաններ Աւետիք Իշխանեանը, Գայեանէ Մարկոսեանը, Ամալյա Կոստանեանը, Վարդան Յարութիւնեյանը, Արթուր Սաքունցը եւ Էդիկ Բաղդասարեանը:
  -   Հասարակութիւն